Այս ընտրությունները որևէ կերպ չեն լեգիտիմացրել Արցախի մի մասի հանձնումը. Վանեցյան
Արցախի հիմնահարցը փակված չէ։ Այս ընտրությունները որևէ կերպ չեն լեգիտիմացրել Արցախի մի մասի հանձնումը։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ Արցախյան հարցը բաց է և պետք է անել ամեն ինչ, որ կարգավորումը դառնա մեր արտաքին քաղաքականության անկյունաքարային հարցերից մեկը։ Ավելին՝ պետք է հստակ օրակարգ բերվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և
Արցախում այսօր բնակվող մեր հայրենակիցների անվտանգ բնակվելու երաշխիքը։
«Արցախի Հանրապետությունում մարդիկ պետք է ունենան երաշխիքներ, որ նրանք բնակվելու են անվտանգ պայմաններում, որ այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառում կամ ուժի սպառնալիք։ Արցախյան հարցի կարգավորումը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ այդ հարցի լուծումը պետք է շարունակվի այդ ֆորմատում և այլ տրամաբանություն ընդունելի չէ։
Վանեցյանը հիշեցրեց Փաշինյանի ելույթը, որով վերջինս ակնարկել էր, որ պետք է փոխվի Արցախյան հակամարտության կարգավորման տրամաբանությունը, ինչը, Վանեցյանի դիտարկմամբ, անթույլատրելի է։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Քոչարյանը պատասխանեց մանդատը վերցնելու մասին հարցին
Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց մանդատը վերցնելու և խորհրդարանում հանդես գալու մասին հարցին: «...
Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում. հանդիպել են Փաշինյանն ու Մարուքյանը
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում...
Նախարարը մեր գործընկերներին ասել է, թե ՀՀ-ն ականապատ դաշտերի քարտեզներ չունի. Արմեն Գրիգորյանը մեղադրեց Այվազյանին
Այսօր Ազատության հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանում կան ուժեր, նույնիսկ պաշտոնյաներ,...