Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. դարձյալ հրկիզել են 54–ամյա տղամարդու կողմից շահագործվող ավտոմեքենան
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 36 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները իրենց ուժերով մարել են Renault Logan մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենան, որը որպես տաքսի շահագործում է Աբովյան քաղաքի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Բեջանյանը, հրկիզել են: Կայքի տեղեկություններով՝ այս տարվա մարտի 12-ին՝ նույն ժամին, նույն թաղամասում նույնպես հրկիզել էին Ռ. Բեջանյանի կողմից շահագործվող, նրան պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենան: Այս դեպքում տեսախցիկները արձանագրել են նաև, թե ինչպես է տեղի ունեցել հրկիզումը, սակայն մինչ այժմ ոստիկանության Կոտայքի բաժնում չեն կարողացել հայտնաբերել հանցագործին: 2 փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքո...
Երևանում 25-ամյա վարորդը Mercedes CLS 500–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ստեփանյանը...
Երեկ Երևանում ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակողը հայաստանյան լրատվական դաշտում հայտնի Ռուբեն Գրդզելյանն է
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սևան Նազարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-...