Երեկ Երևանում ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակողը հայաստանյան լրատվական դաշտում հայտնի Ռուբեն Գրդզելյանն է
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սևան Նազարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է երեկ ՝ հունիսի 21-ին, Երևանում Այգեստան 9 փողոցում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Կայքի տեղեկություններով՝ նշված կրակոցները արձակելու կասկածանքով ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի , ոստիկանության կենտրոնական բաժնի և քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են կրակողի ինքնությունը, այնուհետև նրա հետ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայանում է ոստիկաններին իսկ հետո արդեն բացատրական աշխատնքների արդյունքում ներկայացնում է հանցագործության գործիք հրազենը: Կասկածյալը Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ռուբեն Գրդզելյանն է:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին կրակոցներ էին հնչել Երևանում: ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ են հնչել:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ: Դեպքի վայրում զննություն էր կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սևան Նազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքո...
Ողբերգական ավտովթար․ 16-ամյա տղան մահացել է. 13-ամյա տղայի կյանքի համար պայքարում են
Այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում KIA Sorento մակնիշի...
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. դարձյալ հրկիզել են 54–ամյա տղամարդու կողմից շահագործվող ավտոմեքենան
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախա...