Երևանում 25-ամյա վարորդը Mercedes CLS 500–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ստեփանյանը իր վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթակվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել Հերացու անվան թիվ համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Վ. Ստեփանյանը հետիոտներին վրաերթի ենթարկելուց հետո տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու փողոցների անուններն ազդարարող ցուցանակը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքո...
Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 16:55-ի...
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. դարձյալ հրկիզել են 54–ամյա տղամարդու կողմից շահագործվող ավտոմեքենան
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախա...