Քաղաքականություն

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով. Արայիկ Հարությունյան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով. Արայիկ Հարությունյան
Հունիսի 21-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ պահանջել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:Հավաքը, որի մասին հայտարարվել էր ֆեյսբուքյան տիրույթում…

Հունիսի 21-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ պահանջել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Հավաքը, որի մասին հայտարարվել էր ֆեյսբուքյան տիրույթում, նախաձեռնվել է, երբ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Քիչ առաջ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով:

Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար:
Սպասում եմ բոլորիդ…»։

Նմանատիպ հոդվածներ

Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...

ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250