Հինավուրց քաղաքակրթության օրրան այս երկիրը օխլոկրատիան չի կործանի. Քաջարանի քաղաքապետ
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, վերջին 3 տարիներին մեզ պատուհասած բոլոր փորձություններից հետո կարծում էի` ինձ այլևս հնարավոր չէ զարմացնել, բայց սխալվեցի։ Մեր բոլոր հանդիպումների ընթացքում ես ձեզ հետ եղել եմ բացարձակ անկեղծ, այսուհետ էլ նույնը կլինեմ։ Մի՞թե հայրենիքի անվտանգությունից ավելի կարևոր արժեք կա։
Ձեր կատարած ընտրությամբ դուք պատասխանատվության ու պարտքի մի մեծ բեռ վերցրիք իմ ուսերից ու դրեցիք այդ բեռը ձեր ուսերին ու խղճին։ Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներից, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին ինձ, վստահեցնում եմ, որ հուսախաբ չեք լինի։ Իսկ ովքեր ընտրեցին ողբի ու որբի հայրենիքը գիտակցաբար, թե անգիտակցաբար, թող պատրաստ լինեն մինչև վերջ տանելու իրենց ճշմարտությունը, և կրեն դրա հետևանքները; Ես գիտեմ, որ վերջում միշտ հաղթում է արժանին, իսկ սա դեռ վերջը չէ։ Հինավուրց քաղաքակրթության օրրան այս երկիրը օխլոկրատիան չի կործանի։
Մնացե՛ք խաղաղությամբ։ Աստված բոլորիս դատավոր»։
Նմանատիպ հոդվածներ
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23,...
Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ահաբեկման նոր արարքներ. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արցախցիներին կոչ է անում ադրբեջանական իշխանությունների խուճապ...
Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Ղազինյանը։ «Վանաձորի 23/47 տեղամասու...