Ողբերգական ավտովթար․ 16-ամյա տղան մահացել է. 13-ամյա տղայի կյանքի համար պայքարում են
Այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում KIA Sorento մակնիշի 71 AV 999 համարանիշի ավտոմեքենան Վեդի-Գոռավան–Արարատ ավտոճանապարհի Գոռավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչներ Գևորգ Պողոսյանն ու Անուշավան Սաղոյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը մահացել է:
Փաստի առթիվ Է. Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Վեդի քաղաքի բնակիչ, 16-ամյա Մարտին Վարդանյանն էր, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Էդվին Մարտիրոսյանն է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքո...
Երեկ Երևանում ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակողը հայաստանյան լրատվական դաշտում հայտնի Ռուբեն Գրդզելյանն է
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սևան Նազարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-...
Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված պարկուճներ
Այսօր՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ս...