Քաղաքականություն

Որ ուժը ընտրակաշառք կբաժանի՝ Իլհամ Ալիև ուժ է, ընտրակաշառք վերցնողներն էլ՝ նույնը. Մարուքյան

Որ ուժը ընտրակաշառք կբաժանի՝ Իլհամ Ալիև ուժ է, ընտրակաշառք վերցնողներն էլ՝ նույնը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քվեարկեց Երևանի թիվ 1/20 ընտրատեղամասում:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն համերաշխության:

«Մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չեն ունենալու: Մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում», - նշեց վարչապետի թեկնածուն:

Գնահատելով քարոզարշավը՝ Մարուքյանը նշեց, որ բառամթերքն էր շատ վատը, բարձր էր թե՛ ատելության, թե՛ բռնության քարոզչությունը.

«Բայց ակնկալիքները, որ եսիմ ինչեր կլինեն՝ լավ էր, ոչ չեղան: Այսօրվա ակնկալիքներն էլ չեն արդարանալու. ամբողջ օրը շատ հանգիստ է անցնելու»:

Նա նաև նկատեց, որ չի լինելու ուժ, որը կարող է ասել՝ հաղթել է միայնակ:Մարուքյանի խոսքով՝ գալու են այն գաղափարին, որ բոլորով պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և ձևավորեն ազգային համաձայնության կառավարություն:
Խոսելով ընտրակաշառքի մասին՝ ԼՀԿ ղեկավարն ընդգծեց.

«Որ ուժը ընտրակաշառք կբաժանի՝ Իլհամ Ալիև ուժ է, ընտրակաշառք վերցնողներն էլ՝ նույնը: Դա նշանակում է անարգել հերոսների հիշատակը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250