Արմեն Չարչյանն ազատ է արձակվել. նրան ձերբակալելու որոշման դեմ բողոքը դատավոր Շահվերդյանը բավարարել է
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը բավարարվեց։ Այս մասին հայտնում է Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։ Նշենք, որ բողոքի գործով դատական նիստը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 19-ին, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի, Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը՝ որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։
Չարչյանի պաշտաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Նմանատիպ հոդվածներ
«Էս տարի ես ասում եմ, ձեզ մի կոպեկ փող չեմ տալու». ճանապարհ փակած արմավիրցին` ՋՕ պաշտոնյային
Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, 2 օր ջուր չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջ...
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին
յսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով`...
Ակնալիճ համայնքի բնակիչները փակել են Արմավիրի մարզի ճանապարհը
Այսօր Ակնալիճ համայնքի բնակիչները փակել են Արմավիրի մարզի ճանապարհը: Ինչպես Auroranews-ին են հայտնում բողոքի ակցիայի մաս...
Լոնդոնում զանգվածային բողոքի ցույցեր են ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների
Լոնդոնում զանգվածային բողոքի ցույցեր են ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների: