Հասարակությանը բևեռացնել են 2 ուժերի շուրջ` Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի. Սամվել Բաբայան
«Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քարոզարշավի շրջանակում «կարողացան» հասարակությանը բևեռացնել 2 ուժերի շուրջ, մարդկանց 2 բևեռների շուրջ բերել` Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի:
«20 տարի իմ դեմ հակաքարոզչություն է տարել իշխանությունը, մի մթնոլորտ են ստեղծել, որ Բաբայանը հրեշ է` մարդ է ուտում։ Հիմա այդ ամենը հեշտ չէ կոտրել»,–ասաց Բաբայանը` հավելելով, որ ինքն այս պահին չի տեսնում, որ որևէ քաղաքական ուժ ֆավորիտ է։
Նա անդրադարձավ նաև պատերազմին և պարտությանը` ասելով, որ մեղավորը ռազմական գերատեսչության ամբողջ ղեկավարությունն էր։ Բաբայանի խոսքով` եթե որևէ մեկին ձեռնտու է, որ ինքն ասի` իշխանությունն էր մեղավոր, «դավաճան» են, ապա ստիպված է հիասթափեցնել, քանի որ նման բան չի ասելու։ Ըստ նրա` ղեկավարությունը մեղավոր է, որ նման մարդկանց է ռազմական պատասխանատուներ նշանակել։
Նա նշեց, որ քննություն է ընթանում, որի շրջանակում ինքն էլ 3-4 անգամ հարցաքննվել է։ Բաբայանը հույս հայտնեց, որ քննության վերջում որոշ հարցերի պատասխաններ կլինեն։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Հայաստանն ուի երկու հնարավոր ճանապարհ և առաջիկա արտահերթ ընտրությունները անկյունաքարային են լինելու․ Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր Հանրապետության հրչապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում խոսեց իր գնահատմամբ դժոխքի...
Քոչարյանը պատասխանեց մանդատը վերցնելու մասին հարցին
Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց մանդատը վերցնելու և խորհրդարանում հանդես գալու մասին հարցին: «...
Քոչարյանը Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնած ձե...