Զգուշացնում ենք երեկվա տուրիստական ակցիայի թափթփուկներին, պատասխան են տալու իրենց գլխով․ Քաջարանի քաղաքապետ
Սիրելի համաքաղաքացիներ, հունիսի 18-ին` ժամը 19։00-ին, հրավիրում եմ բոլորիդ եզրափակիչ հանրահավաքի։ Հանրահավաքը տեղի կունենա Քաջարանի մշակույթի պալատի առջև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ օրը մենք կամփոփենք նախընտրական քարոզարշավը, և Քաջարանը, մեկ բռունցք դարձած, ցույց կտա իր դիրքորոշումը։ Սա քաղաքական պայքարի վերջին մարտն է, ցույց պիտի տանք մեր հակառակորդին, որ Քաջանց բերդը ամուր է ու աննվաճ, և հարկ եղած դեպքում կպաշտպանի իր արդարությունն ու ճշմարտությունը` շեշտակի ու հզոր հարված հասցնելով ելուզակներին։
Մենք չենք ահազդում, մենք զգուշացնում ենք երեկվա տուրիստական ակցիայի թափթփուկներին, նենգ գործակալներին, պետության ունեցվածքը ապօրինաբար յուրացրած, տնտեսության մենաշնորհը զավթած, թուրքական պոմիդորը հայկականի անվան տակ Ռուսաստան արտահանող առևտրական գռզո-մռզոներին, հազարավոր զոհերի աճյունների վրա թուրքի հետ քիրվայության կամուրջ կառուցողներին։
Պատասխան են տալու իրենց գլխով։ Ամեն քաջարանցի թող հիշի, որ ինքը Սյունյաց նահապետերի զարմից է։ Այստեղ ապրել ու կռվել է Անդովկ իշխանը։ Այս հողը սուրբ է։ Իսկ մենք զգայուն սիրտ ունենք մեր ազգային արժեքների նկատմամբ և պողպատյա կամք` դրանց սպառնացողների դեմ։
Առաաաաջ, դեպի հաղթանակ։
Լավ է լինելու»:
Նմանատիպ հոդվածներ
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջ...
Միջադեպն՝ ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել․ մանրամասներ հայտնի տեսանյութի մասին
Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի: Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ ներկայացնելո...
Զինվորների դիերը մեզ մոտ բերվել են ամբողջովին որդերի թրթուրներով պատված, ունենք գայլերի կողմից հոշոտված դիակներ. դատաբժիշկ
Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձ...