ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ է բռնկվել նորակառույց շենքի շինհրապարակում
Auroranews-ի հետևորդներից մեկը տեսանյութ է փոխանցել, որտեղ երևում է` նորակառույց շենքի տարածքում հրդեհ է բռնկվել: Կապ հաստատելով ԱԻՆ` տեղեկացանք, որ այսօր ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարույր Սևակի փողոցում՝ նորակառույց շենքի շինհրապարակում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «1 ԲԻՍ» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 17։05-ին։