Նաիրա Զոհրաբյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում է Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնել
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին: Այս մասին հայտնում է «Ընտրությունների վերահսկման կոմիտեն»:
«Հարգելի՛ պարոն Մերֆի,
ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քարոզարշավի ընթացքում օգտագործել անընդունելի բառամթերք՝ ատելության, բռնության խոսք, հասարակությանը պառակտելու և տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելու կոչեր:
Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք կա՛մ արձագանքել և հրապարակավ դատապարտել ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, կա՛մ փաստերով հիմնավորել, որ սա ընդունելի և սովորական վարքագիծ է եվրոպական առաջնորդների համար՝ ցուցադրել մուրճ և դրանով սպառնալ քաղաքական հակառակորդներին:
Արձանագրենք, որ մինչ այս պահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որևէ կերպ չի արձագանքել քարոզարշավի ընթացքում հնչող անընդունելի բառապաշարին և հասարակությանը միմյանց դեմ հանելու բռնության կոչերին»,- ասված է Զոհրաբյանի նամակում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ընտրություններից հետո 4 օրով ամրագրել է Հանրապետության հրապարակը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվանից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 4 օրով զբաղեցնում է Հանրապ...
«Մի նոր գործընթաց է սկսվել, որի արդյունքում մեր բոլոր գերիները վերադառնալու են». Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյա...
«Ես ապշած եմ, մենք բանակում ունենք գեներալներ, որոնք 20 տարուց ավելի ծառայում են եւ չունեն բնակարան». Փաշինյան
Աբովյանում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ապշած եմ, որ մեր բանակում կան գե...
Սերժ Սարգսյանը հրաժարվել է հարցազրույց տալ Պետրոս Ղազարյանին
Մինչեւ երեկ ես Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էի, որ հունիսի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը...