Բողոքի ակցիա. Արաբկիրի թաղապետարանը տան պարիսպներն ապամոնտաժել է առանց թույլտվության. ահազանգ
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի որոշմամբ, ապամոնտաժվել է Երեւան քաղաքի Ղափանցյան 22\\2 հասցեին կից տարածքում կառուցված տան պարիսպները։
Թաղապետի այդ որոշումը կառուցապատողներն անօրինական են համարում եւ պնդում, որ Արամ Դանիելյանը պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել։
NEWS.am-ի հետ զրույցում կառուցապատողների փաստաբան Մինաս Մալխասյանը պատմել է, որ ամիսներ առաջ են այդ տարածքում տուն կառուցել, որից հետո դիմել են Երեւանի քաղաքապետարան, որպեսզի շինությունը օրինականացնեն, սակայն մուտքագրված դիմումին դեռ չեն պատասխանել։
«Հունիսի 8–ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանն իրավաբանական ու կոմունալ բաժինների պետերի գլխավորությամբ՝ այցելել են այդ հասցե եւ ասել, որ պետք է ապամոնտաժվի այն։ 30 ոստիկանների ուղեկցությամբ եկան, ասացին՝ թաղապետն է մեզ ուղարկել։ Այդ օրը մասամբ քանդեցին, երբ իմացան, որ դատարան ենք դիմել, գնացին։ Երեկոյան էլ մեզ գրություն էին ուղարկել, որ եթե 3 օրվա մեջ դատարանի համապատասխան որոշումը չլինի, իրենք պետք է քանդեն»,– պատմել է փաստաբանը։
Մալխասյանն ասաց, որ դատարանն այսօր արգելանքի որոշում է կայացրել, որի համաձայն՝ թաղապետարանը չի կարող ապամոնտաժել այդ տարածքը, քանի դեռ քաղաքապետարանը դրա կառուցման օրինականության կամ անօրինականության վերաբերյալ որոշում չունի։
«Այսօր մինչեւ հասանք, քանդել, վերջացրել էին տան պարիսպը։ Քանի դեռ քաղաքապետը որոշում չի կայացրել, թաղապետն իրավունք չուներ նման կարգադրություն տալ, դա պաշտոնական դիրքի չարաշահում է։ Եկել են, ջարդել ուրիշի գույքը, 10 հազար դոլարի վնաս է պատճառվել կառուցապատողներին։ Երբ ցույց տվեցինք դատարանի որոշումը, արձագանքեցին՝ վայ, բա որ կար… մենք էլ ի պատասխան ասացինք՝ տեղեկացրել էինք այդ մասին։ Խնդիրն այստեղ դատարանի որոշումը չէ. դատարանի որոշումը չկատարելը մեկ այլ հանցագործություն է։ Եթե անգամ դատարանի որոշումը չկա էլ, ու առանց քաղաքապետի որոշման՝ ուրիշի գույքը քանդում են, դա էլ մեկ այլ հանցագործություն է»,– նշել է փաստաբանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ պատրաստվում է Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել .ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել
Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանակ...
Հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր են հրապարակվել. Արտակ Զեյնալյան
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Ադրբեջանում գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց մասնակցությամբ տեսաշար է հրապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ. Hetq
Այսօր՝ հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Երևանում տեղի ունեցած վրաերթից
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Երևանում քաղաքացին ինչպես է վրաերթի ենթարկվել: Այս րոպեներին Auror...