«Գազային անկլավներ» չեն լինի. Ռոբերտ Քոչարյան
Նախագահի պաշտոնից իմ հեռանալու պահին գազիֆիկացիան Հայաստանում տեմպերով առաջ էր Ռուսաստանի գազիֆիկացիայից։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ծաղկահովիտ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նախկին նախագահը հիշեցրեց, որ 2008թ. 480 հազար բաժանորդ կար։ «Երկիրը գազիֆիկացված էր 90 տոկոսով։ Գազիֆիկացման մակարդակով մենք Ռուսաստանից առաջ էինք։ Գազիֆիկացիան իմ ֆիշկաներից մեկն էր»,- նշեց Քոչարյանը։
Թե ինչու նախագահի պաշտոնից նրա հեռանալուց հետո գազիֆիկացիան 100 տոկոսով չիրականացվեց՝ Քոչարյանը ենթադրում է, որ դա կարող է կապված լինել 2009թ. գազի թանկացման հետ։ Գուցե համարեցին, որ բնակչությունը վճարունակ չէ, ենթադրեց նախկին նախագահը։ Մեկնաբանությանը, թե որոշ գյուղեր պատկերավոր ասած գտնվում են «անկլավում» գազի անցկացման իմաստով, Քոչարյանը հավաստիացրեց, որ նման «գազային անկլավներ» չեն լինելու։
Նմանատիպ հոդվածներ
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
«Կերա, մի ժամ հետո ինքնազգացողությունս վատացավ». Նիկոլ Փաշինյան
«Վարչապետ դառնալուց հետո, 2018-ի մայիսն էր կամ հունիսը, գնացել էի առաջնագիծ: Բացեցի սննդի բանը, ասեցի՝ էս, էս, էս բերեք:...
Հաշվեքննիչ պալատն աղաղակող փաստեր է հայտնաբերել հեղափոխականների թալանի մասին
Մինչ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջագայությունների ընթացքում իր բոլոր մեղքերն ու ձախողումները փորձում է բարդել նախկին «...
Ինչ է ասել Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրվեց «Քաղաքացիական պայմա...