Ինչ է ասել Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկրորդ համարում, բայց հակասական տրամադրություններ կան նրա և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև: Նրանք այնքան էլ հաշտ չեն, չնայած փորձում են ցույց տալ, թե իրենց միջև խնդիրներ չկան:
Ըստ մեր տեղեկությունների՝ անգամ Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատին ասել է, որ քարոզարշավին ակտիվ մասնակցություն չի ունենալու, գուցե մի քանի տեղ գնա, ներկա գտնվի, բայց չի շրջելու: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի համար վստահելի մարդիկ են համարվում միայն Սուրեն Պապիկյանն ու Ալեն Սիմոնյանը, և հենց նրանք են միշտ լինում Նիկոլ Փաշինյանի կողքին շրջայցերի ժամանակ:
Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի կողքին չենք տեսնում նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին, խորհրդական Արայիկ Հարությունյանին, Էդուարդ Աղաջանյանին. նրանք պարզապես մի քանի հանդիպման են մասնակցել Երևանում:
Նմանատիպ հոդվածներ
Դաշտադեմում Փաշինյանին դիմավորել է քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը. Yerkir.am
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը շարունակվում է Արագածոտնի մարզում: Հերթական կանգառը եղել է Դաշտադեմ գյուղու...
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
«Կերա, մի ժամ հետո ինքնազգացողությունս վատացավ». Նիկոլ Փաշինյան
«Վարչապետ դառնալուց հետո, 2018-ի մայիսն էր կամ հունիսը, գնացել էի առաջնագիծ: Բացեցի սննդի բանը, ասեցի՝ էս, էս, էս բերեք:...
Թշնամին հայ զինծառայող է գերի վերցրել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե այսօր Հայաստանի մի խումբ զինվորականներ Լաչինի շրջանում փորձել են իբր ականապատման աշխատանքն...