Լուր լսեցի, որը եթե հաջողվեց անել, կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, ստիպված եմ այս կարևոր հարցին անդրադառնալ, քանի որ լռությունս կարող է անդառնալի հետևանք թողնել։
Օրեր առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի հրամանատարներից մեկին՝ անփոխարինելի Արտակ Թադևոսյանին, նախարարը ուզում է աշխատանքից ազատել. ոչ թե տեղափոխել, այլ ազատել։ Փորձեցի հենց տավուշեցիներից պարզել լուրի իսկությունը, բայց բոլոր տեղերից ստացա պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Երեկ արդեն լուրը հաստատվեց, և պարզվում է՝ նախարարը իբր քաղաքական հայացքներ է նկատել և, դրանից ելնելով, որոշել է ազատել, իսկ ավելի ուշ պարզեցի, որ ծառայողական քննություն է նշանակվել հրամանատարի նկատմամբ։
Թվում է, թե մանրուք է, և ոչ մի լուրջ բան չկա այս ամենում, բայց...
Գիշերը մեկ այլ լուր լսեցի, որը հավանական տարբերակ է և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել, դա կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը։
Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամկազմին, այդ թվում նաև Գեորգի Խաչատուրովին, և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ֊ որ ներգրավվածություն հարց է կամ հայացքների, այլ պատրվակ է իրենց սև գործն անելու։
Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և ՊՆ նախարարին, հեռու մնալ նման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման։
Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, դա հրավիրելն էր ՊՆ և շնորհակալություն հայտնել , եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունե՛ք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռո՛ւ մնացեք։
Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը։ Հարգելի տավուշեցիներ, խնդրում եմ լինեք զգոն և սատար կանգնենք մեր բանակին»։
Նմանատիպ հոդվածներ
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
Դաշտադեմում Փաշինյանին դիմավորել է քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը. Yerkir.am
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը շարունակվում է Արագածոտնի մարզում: Հերթական կանգառը եղել է Դաշտադեմ գյուղու...
Թշնամին հայ զինծառայող է գերի վերցրել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե այսօր Հայաստանի մի խումբ զինվորականներ Լաչինի շրջանում փորձել են իբր ականապատման աշխատանքն...
Ինչ է ասել Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրվեց «Քաղաքացիական պայմա...