Միջազգային կողմի ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ․ ՌԴ, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ նախարարները խոսել են
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց են ունեցել։ Վերջիններս քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին: Տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Քննարկման թեմաների շարքում են եղել իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարումը:
«Ընդգծվել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման կարևորությունը և առաջացող տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը: Նախարարները վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում», - ասված է հայտարարության մեջ:
Ռուսական կողմը նշել է, որ «միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ մասում «նշել է Ֆրանսիայի ջանքերը` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության լիցքաթափմանը հասնելու գործում»: Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ այս հարցում. երկու երկրներն էլ ԱՄՆ-ի հետ միասին Մինսկի խմբի համանախագահներն են:
Նմանատիպ հոդվածներ
«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը՝ կոչ անելով չեղարկել ընտրությունները
«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը...
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Պարոն Տեր-Պետրոսյան ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք բանավեճի․ Փաշինյան
«Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե ինքը չի ուզում գալ ինձ հետ բանավեճի: Այդ բանավեճն ընտրական օրենսգրքով սահման...
Մայիսի 31-ին ԱԱԾ-ն հերթական հարցումների տվյալներն է փոխանցել Փաշինյանին․ «Հրապարակ»
Հայտնի է, որ ամենից կանոնավոր սոցիոլոգիական հարցումներ մեզանում իրականացնում է ԱԱԾ-ն, որը հնուց մշակված մեթոդիկա ունի և...