Պարոն Տեր-Պետրոսյան ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք բանավեճի․ Փաշինյան
«Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե ինքը չի ուզում գալ ինձ հետ բանավեճի: Այդ բանավեճն ընտրական օրենսգրքով սահմանված բանավեճ է: Ես ասել եմ, որ գնալու եմ այդ բանավեճին, եկեք: Եկեք՝ տեսնենք ինչ եք խոսում»:
Այս մասին այսօր, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շատ հեշտ է «այստեղ-այնտեղ թաքնված, աղջիկ լրագրողների հարցերին խրոխտ պատասխանել»:
«Տեր-Պետրոսյանն ասում է՝ այդ բանավեճը Նիկոլ Փաշինյանի համար կլինի ինքնասպանություն:
Հիմա հետաքրքիր կոմբինացիա է ստեղծվում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս ինքնասպան լինել, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ իր հետ բանավեճը կլինի ինքնասպանություն:
Պարոն Տեր-Պետրոսյան ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք: Եկեք խոսենք, եկեք տեսնենք՝ ով ով է, ով ինչ է արել, ով ինչից ինչքան է հասկանում, ով ինչ պատասխանատվություն է պատրաստ վերցնել»,-եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը՝ կոչ անելով չեղարկել ընտրությունները
«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը...
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Մայիսի 31-ին ԱԱԾ-ն հերթական հարցումների տվյալներն է փոխանցել Փաշինյանին․ «Հրապարակ»
Հայտնի է, որ ամենից կանոնավոր սոցիոլոգիական հարցումներ մեզանում իրականացնում է ԱԱԾ-ն, որը հնուց մշակված մեթոդիկա ունի և...
Արևմուտքի կողմից ցանկացած ճնշման պարագայում խիստ պատասխան է լինելու․ ՌԴ ԱԳՆ-ն
Մոսկվան շատ խիստ է արձագանքելու Արևմուտքի կողմից ճնշման ցանկացած փորձի, այդ թվում և պատժամիջոցի: Ինչպես փոխանցում է «Արմ...