«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը՝ կոչ անելով չեղարկել ընտրությունները
«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Խաչիկ Ասրյանը։
Նա նշել է, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։
Նա քարոզարշավի դադարեցումը պարզաբանել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։ Նա կոչ է արել համախմբվել չեղարկել ընտրությունները, միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, քանի որ Հայաստանի ամբողջականությունը և անվտանգությունը ավելին է, քան ցանկացած ընտրություն։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Պարոն Տեր-Պետրոսյան ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք բանավեճի․ Փաշինյան
«Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե ինքը չի ուզում գալ ինձ հետ բանավեճի: Այդ բանավեճն ընտրական օրենսգրքով սահման...
Մայիսի 31-ին ԱԱԾ-ն հերթական հարցումների տվյալներն է փոխանցել Փաշինյանին․ «Հրապարակ»
Հայտնի է, որ ամենից կանոնավոր սոցիոլոգիական հարցումներ մեզանում իրականացնում է ԱԱԾ-ն, որը հնուց մշակված մեթոդիկա ունի և...
Արևմուտքի կողմից ցանկացած ճնշման պարագայում խիստ պատասխան է լինելու․ ՌԴ ԱԳՆ-ն
Մոսկվան շատ խիստ է արձագանքելու Արևմուտքի կողմից ճնշման ցանկացած փորձի, այդ թվում և պատժամիջոցի: Ինչպես փոխանցում է «Արմ...