Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար. Ռուբեն Մելիքյան
Իմ տեղեկություններով՝ քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որքան հասկանում եմ՝ ձերբակալությունը կատարվել է «քարոզարշավը խոչընդոտելը» քրեականացնող՝ վերջերս իմքայլականների կողմից ընդունված ակնհայտ հակասահմանադրական հոդվածի հիման վրա։
Ցավոք, ժամանակին խորհրդարանական, այսպես կոչված, «ընդդիմությունը» չդիմեց Սահմանադրական դատարան, և այդ հոդվածը դեռ ֆորմալ «ապրում է»։ Դրա պատճառով խոսքի ազատությունը իրացնելու համար կոնկրետ անձ այս պահին զրկված է ազատությունից»,- գրել է նա։
Auroranews-ը տեղեկությունը փորձում է ճշտել ոստիկանության աշխատակիցներից, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Քաթանյանը վերադարձվել է հայկական կողմին. ՊՆ
Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայ...
Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. նոր մանրամասներ. «Փաստինֆո»
Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. հունիսի 2-ին Ռուսաստանում կմեկնարկեն եռակողմ բանակցությու...
«Գեղարքունիքում ադրբեջանցիները տրակտորներով խրամատներ են փորում». լրագրողը լուսանկար է հրապարակել
«Գեղարքունիքում Հայաստանի սահմանի մեջ ադրբեջանցիներն ինտենսիվ ինժեներա-տեխնիկական աշխատանք են տանում. տրակտորներով փորու...
Աշխարհի ամենահարուստ մարդը հուլիսի 20-ին կթռչի տիեզերք
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հուլիսի 20-ին իր Blue Origin ընկերության New Shepard տիեզերանա...