Անկարան ու Փարիզը «միասին կարող են աջակցել խաղաղությանը, որը բարգավաճում կբերի Ադրբեջանին և Հայաստանին». Չավուշօղլու
Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն անցել են լարվածության ժամանակահատվածի միջով, որը բնորոշ չէ երկու դաշնակից երկրներին, ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի` ֆրանսիական L'Opinion պարբերականում հրապարակված հոդվածում, որը տպագրվել է Թուրքիայի ԱԳ նախարարի Փարիզ կատարած այցի նախօրեին:
«Բայց մարտի սկզբին մեր նախագահների միջև տեղի ունեցած շփումը հնարավորություն է տալիս ամրապնդել մեր կապերը: Իմ այցը Փարիզ արտացոլում է այդ փոխադարձ ցանկությունը»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով` տարածաշրջանային խնդիրները, որոնք վերջերս Անկարային և Փարիզին հակադրել էին միմյանց, կողմերին թույլ են տալիս «տեսնել տեսակետների և ընդհանուր շահերի համընկնումի աճող քանակ»:
Թուրքիայի արտգործնախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Անկարան ու Փարիզը «միասին կարող են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը, որը բարգավաճում կբերի Ադրբեջանին և Հայաստանին»:
«Թուրքիան և Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող են մեծ ներդրում ունենալ Հարավային Կովկասի կայունության մեջ»,- ասվում է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
Քիչ առաջ Գեղարքունիքում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակեց խոստացված ձայնագրությունը. Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին: Անցավ Ս...