Քոչարյանը հանդիպել է Ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ հունիսի 3-ին, հանդիպել է ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից:
«Անկեղծ ասեմ՝ ուրախացա, որ նման հանդիպում պետք է լինի։ Սա նշանակում է, որ ուժայիններն անհանգստացած են երկրի անվտանգությամբ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ անվտանգության ծառայողներն այսօր պետք է անհանսգտանան, որ ծառայության բուն գործառույթը շեղվել է։ «Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է, երբ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ ստիպված են լինում ապահովել զուտ մեկ մարդու անվտանգությունը»,- ասել է Ռ․ Քոչարյանը։ Նախագահը նաև ողջունել է այն ոստիկաններին, ովքեր, հարգելով իրենց ուսադիրները, այս ընթացքում դուրս են եկել համակարգից։
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Բայրամովի կոչը՝ Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաննե...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...