
Դոնբասում ԵԱՀԿ անօդաչու թռչող սարքն օդում կորել է

ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելության դիտորդները կորցրել են կապը Կիևի կողմից վերահսկվող տարածքի վրայով թռչող անօդաչու թռչող սարքի հետ, ասված է առաքելության հունիսի 2-ի զեկույցում:
«Մայիսի 31-ին, Թրեխիզբենկա բնակելի տարածքի վրայով թռչելիս անօդաչու սարքին խանգարել է GPS ազդանշանին, որից հետո դիտարկողները կորցրել են վերահսկողությունը սարքի տարածական դիրքի նկատմամբ», – ասված է զեկույցում:
Հաղորդվում է, որ անօդաչու ինքնաթիռը հնարավոր չի եղել վերադարձնել: