Քանի գովազդային վահանակ է հատկացվել քաղաքական ուժերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 495 գովազդային վահանակ է հատկացրել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին:
ԿԸՀ տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեց քաղաքական ուժ՝ Ազգային ժողովրդավարական բեւեռը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը եւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ունեն ամենից շատ գովազդային վահանակները՝ 59, ՀԱԿ-ն ունի 58 վահանակ, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդական դաշինքը՝ 55:
Ամենից քիչ գովազդային վահանակ ունի Հայաստանի Եվրոպական կուսակցությունը՝ 1, որն էլ գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Ընդգծենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թվով պաստառներ ունի վարձակալած Գուրգեն Արսենյանի «Յունիքորն» ընկերությունից:
Իսկ ինչպես հայտնի է, Արսենյանը ընգրկված է հենց ՔՊ-ի ցուցակում: Այս ընկերության 42 վահանակներից 40-ի արժեքը 54 հազար է. Իսակովի պողոտայում առկա վահանակն է, որ արժե 171 հազար 600 դրամ, եւ Գարեգին Նժդեհ հրապարակում՝ 140 հազար 400 դրամ:
Իսկ, օրինակ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանին եւ նրա հորը՝ Միխային Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունից ՔՊ-ն ունի վարձակալած մեկ վահանակ»:
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...