Հուլիսի1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն ալ տարբերակով
2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ «Հայփոստի» միջոցով: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 14 և 75 տարեկան կենսաթոշակառուներն ու նպաստառուները․ նրանք կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ: Լիազորագրի առկայության դեպքում ևս կենսաթոշակը կամ նպաստը կտրամադրվի կանխիկ եղանակով:
Այսպիսով՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ընդգրկված չեն բացառություն կազմող շահառուների խմբում և իրենց գումարը ստանում են կանխիկ եղանակով («Հայփոստի» միջոցով), մինչև 2021 թվականի հունիսի 30-ը պետք է ընտրեն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն՝ բանկ կամ «Հայփոստ»:
Վճարող կազմակերպություն ընտրելու համար քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին մինչև 2021 թվականի հունիսի 21-ը՝ նշելով այն բանկի կամ «Հայփոստի» անունը, որտեղից ցանկանում են ստանալ իրենց հատկացվող գումարը:
Հայփոստ ընտրելու դեպքում՝ դիմումին պետք է կցել էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք: Դիմումը կարելի է ներկայացնել նաև «Հայփոստի» գրասենյակ:
Վճարող կազմակերպություն չընտրելու դեպքում՝ 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս՝ վճարող կազմակերպությունը կընտրվի ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով՝ ինքնաշխատ եղանակով ընտրելով որևէ վճարային կազմակերպություն։
Նմանատիպ հոդվածներ
Հարազատների որոշ մասը չի հավատում, որ իրենց զինծառայողի դին է, այդ պատճառով չեն վերցրել. Auroranews-ը ԱՆ-ից նոր մանրամասներ է ճշտել
Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է. Աբովյանի «Դատաբժշկ...
Վերին Շորժայի սարերում ադրբեջանցիները սկսել են տեխնիկա աշխատեցնել, ճանապարհ բացել. «Փաստինֆո»
Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի ս...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Տղան սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը
Ֆեյսբուքյան օգտատերը իր սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը ապամոնտաժել է։...
ՔԱՐՏԵԶ. Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել
ՀՀ պաշտպանության նախարարությունից կրկին հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված վեց հայ զ...