Երևանում ծրագրվում է նոր աղմկոտ սպանություն. Մոնարխի հայտարարությունը. «Փաստինֆո»

Ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ Մանախը հայտարարել է, որ ստացել էր հատուկ հանձնարարություն, որպեսզի Սյունիքի մարզից տարհանի Իջևանի գնդի հրամանատար Ղազարյան Թաթուլի, փոխհրամանատար Օհանյան Արմենի, շտաբի պետի և մյուս տղաների դիակները: Այս մասին, «Փաստինֆո»-ի փոխանցմամբ,  ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Արթուր Այվազյանը։

Նրա փոխանցմամբ՝ նա մեկնել է Խնձորեսկ, բայց նախապես հաստատել էր ամբողջ պլանները Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ծառայությունների հետ:

 

Ըստ նրա՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը տարածում է կեղծ տեղեկություն՝ պնդելով, որ հենց նա է ձախողել Արցախում Հարավային ուղղության պաշտպանությունը:

«Ես Փիլոյանին նվիրել էի դանակ, քանի որ նա խոսք էր տվել, որ ստանալու եմ զենք և գնալու եմ Խուդա Աֆարինի կամուրջը պայթեցնեմ ու հանեմ բերեմ դիակները: Իջևանի բրիգադի սպանության պատասխանը դու ես տալու: Այս մարդիկ կոտորել են մեր գնդերը, կոտորել են մեր հրամանատարներին», - շեշտել է նա:

 

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նաեւ տեղեկացրել է, որ Երեւան է ժամանել 6 հոգանոց խումբ՝ իրեն սպանելու նպատակով։ Ավելին՝ ազատամարտիկը ակնարկել է, որ խմբին կանչել է Աննան (նկատի ունի Փաշինյանի կնոջը- խմբ.)։

«Կանչի Աբազին՝ քեզ օպերատիվ տեղեկությունները կներկայացնի»,- դիմելով Փաշինյանին հայտարարել է Մանախն ու նշել, որ թեեւ նրանք զինված են, իսկ ինքը՝ ոչ, բայց դեռ ապագան ցույց կտա՝ ով ում կվերացնի։