«Ժամերի խնդիր է որոշում կայացնելը». Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ովքեր ասում են՝ «Սև լճի 30%-ի համար մենք մարտական գործողություններ չենք սկսում», այդ մարդկանց ուղեղները տարվա կեսը ձնածածկ են և իրականում 30%-ով էլ չեն աշխատում։
Հակառակորդը կրակում, մեր զինվորներին սպանում է, հակառակորդը գերեվարում է մեր զինվորներին, իսկ մենք լռում ենք․ անընդունելի՛ է դա։
Այսօր եթե թույլ տան, եթե ճիշտ կադրային քաղաքականություն իրականացվի, ես գտնում եմ, որ Բանակն ի վիճակի է ինքնուրույն լուծել իր խնդիրները, եթե չխանգարեն Բանակին։
Ժամերի խնդիր է որոշում կայացնելը։ Օրվա խնդիր է մեկ դիրք կահավորելը։ Օրերի խնդիր է համալրում իրականացնելը։ Եվ ի վերջո, մեկ շաբաթվա խնդիր է ամբողջությամբ մինիմալ պայմաններ ստեղծելը պաշտպանություն իրականացնելու համար։ Իսկ մեկ շաբաթվա փոխարեն 6 շաբաթ է անցել, բայց որոշում ընդունված չէ։
Պարտված իշխանությունները միշտ լինելու են թելադրանքի և պարտադրանքի ներքո․ դրանք պետք է փոխվեն միանշանակ, որպեսզի նոր իշխանությունները նոր համարձակությամբ, նոր թափով սկսեն բանակցային գործընթացը և ստիպեն հակառակորդին կանգնելու, դուրս հանելու ադրբեջանցիներին մեր տարածքներից»։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...