Սևանա լճից սկսվել են ջրբացթողումները
2021 թվականի մայիսի վերջին օրերից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները Սեւանա լճից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 6 միլիոն 489 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի համաձայն՝ նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 90 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2021 թվականի հունվարից մինչեւ մայիս 31-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 108 միլիոն 511 հազար խորանարդ մետր ջուր։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...
Վարորդներին կոչ ենք անում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. «Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 24-...
Վրաստանը Թուրքիա է վերադարձել տոննաներով սառեցված հավի միս
Վրաստանի մաքսային ծառայողները կանխել են Թուրքիայի տարածքից ավելի քան 20,2 տոննա սառեցված հավի մսի ներկրումը Վրաստան։ Այս...
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
ե«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...