Նախագահը իր ստորագրությամբ հաստատեց Արա Այվազյանի` պաշտոնից ազատվելու հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,–նշված է հրամանագրում:
Հիշեցնենք` Արա Այվազյանը, որն արտգործնախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել 2021-ի մայիսի 27-ին։ Այվազյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ աշխատակազմի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...