ՀՀ-ն Վրաստանին և ՌԴ-ին կապող մոտ 2,5 կմ մայրուղին կարող է հայտնվել Ադրբեջանի տարածքում. քաղաքագետ Էդգար Էլբակյան. Armenaia Today
Եթե Տավուշի մարզի պարագայում սահմանագծումն իրականացվի նախկին Խորհրդային Միության Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզներով, ապա սահմանագիծն արևելքից տեղափոխվում է դեպի արևմտուտք: Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը: «Եթե, այսպես կոչված, GPS-ային քարտեզը համեմատենք այսօրվա շփման գծի հետ, կտեսնենք, որ շատ տեղերում մեր առաջնագիծն ավելի արևելք է, քան խորհրդային քարտեզների դեպքում: Ընդհանուր հաշվարկով, ՀՀ-ն Վրաստանին և ՌԴ-ին կապող մոտ 2,5 կմ մայրուղին ուղղակիորեն կարող է հայտնվել Ադրբեջանի տարածքում»,-ասաց նա: Էդգար Էլբակյանը լրագրողներին ներկայացրեց Ոսկեպարի տարածքում գտնվող Գոմաձորի եկեղեցին: «Բոլոր այն զառանցանքները, թե ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ, շատ սահուն կերպով կարող են «փշրվել» Գոմաձորի հավիտենական քարերեին: Այստեղ ադրբեջանական տարածքներ չկան»,-շեշտեց նա: Հիշեցնենք, որ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ: Armenaia Today-ի նակարահանող խումբը ևս Տավուշում է:
Նմանատիպ հոդվածներ
«Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսա...
Շատ հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել․ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի․ Նիկոլ Փաշինյան
Ես՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Տեր-Պետրոսյանին սպասում եմ ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին ուղիղ եթերում սպասվող...
Այն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, հիմա դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանող. Փաշինյան
Այն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա դարձել է Քո...
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում...