Շատ հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել․ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի․ Նիկոլ Փաշինյան
Ես՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Տեր-Պետրոսյանին սպասում եմ ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին ուղիղ եթերում սպասվող հեռուստաբանավեճին: Այսօր այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության Ապարանի գրասենյակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել, կգաք, դեմ-դիմաց կկանգնենք, կխոսենք», կոչ արեց Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ այդ բանավեճի ընթացքում նրանք պետք է բացատրություններ տան. «Այո, Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե ինչու է 97-98 թթ․ Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից, ու այստեղից սկսվել է… Բանակցային գործընթացից դուրս թողնելը նշանակում է հարցը դարձնել տարածքային վեճ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Եւ զարգանում է էդ տրամաբանությունը, որ եթե տարածք եք ուզում, ուրեմն տարածք պետք է տաք: Էդտեղից է գալիս Մեղրին Ադրբեջանի հանձնելու դավադիր եւ դավաճան ծրագիրը: Եւ էդ ծրագիրը Ռոբերտ Քոչարյանն է դավադիր ձեւով տարել եւ Հայաստանի ԱԽ նիստում քննարկել: Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթները ընդամենը մի քանի էջ են, բայց այդ մի քանի էջերի և էդ պատմության մեջ էնքան նրբություններ կան, որ շատ կարևոր է, որ քաղաքացին այդ նրբություններն արձանագրի։ Ես ակնկալում եմ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան։ Ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ։ Եվ եթե մինչև այդ բանավեճը չպատասխանեն, էդ բանավեճի ժամանակ նրանք ստիպված են լինելու պատասխանեն հարցադրումներին»։
Նմանատիպ հոդվածներ
«Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում Զանգեզուրի միջանցքի անխուսա...
Այն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, հիմա դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանող. Փաշինյան
Այն մարդը, ում ես տվել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, ամբողջ պատերազմի ընթացքում մեջքին կանգնած եմ եղել, հիմա դարձել է Քո...
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում...
ՀՀ-ն Վրաստանին և ՌԴ-ին կապող մոտ 2,5 կմ մայրուղին կարող է հայտնվել Ադրբեջանի տարածքում. քաղաքագետ Էդգար Էլբակյան. Armenaia Today
Եթե Տավուշի մարզի պարագայում սահմանագծումն իրականացվի նախկին Խորհրդային Միության Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզնե...