Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ. Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական զինված ուժերը շրջափակել և գերեվարել են վեց հայ զինծառայողի: Արդեն ամոթ է ապրելը: Բայց Նիկոլն ու իմքայլականներն ամոթի զգացում չունեն: Նրանք այնպես են անում, որ հայերն ամաչեն ապրել նաեւ այլ երկրներում: Լինեք Լոսում, Փարիզում, Մոսկվայում, թե Կիեւում, շուտով սկսելու եք թաքցնել ձեր հայ լինելը, թաքցնելու եք՝ ամոթից: Նիկոլին ու իմքայլականներին դնենք մի կողմ, նրանք քաոս են ստեղծել երկրում ու փորձում են գոնե մի քիչ կառավարելի դարձնել այն: Խոսքս բանակի ղեկավարությանն է վերաբերում:
Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ: Մեր տարածքում ականապատողներին ինչպե՞ս կարող էր մոտենալ թշնամին, որտե՞ղ էր տեղանքը հսկողության տակ պահող ստորաբաժանումը: Այս դեպքից հետո կարո՞ղ ենք ենթադրել, որ սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին կարող են գալ գերի վերցնել:
Չնայած երբեք այդ մասին չեմ պատմում, բայց ուզում եմ հիմա մի օրինակ բերել իմ փորձից: 1992-ի փետրվարին երկու անգամ մասնակցել եմ ականապատման աշխատանքների, Մարտունի քաղաքի մուտքը թշնամու զինտեխնիկայի համար փակում էինք:
Մարտունի քաղաքի դիմացի Ամիրանլար և Կուրապատկինո գյուղերում թշնամին մեշ քանակությամբ զինտեխնիկա էր կուտակել և սպասում էինք հարձակման: Ու երբ ականապատում էինք, երկու հոգով գիշերը՝ մթության մեջ, ական էինք տեղադրում, երեք հոգի էլ մեր անվտանգությունն էր ապահովում, այսինքն` մենք հանգիստ անում էինք մեր գործը` իմանալով, որ տղերքը հեռվից դիտարկում են: Մի դեպքում, օրինակ, նրանք ինչ-որ պահի զգուշացրին աշխատանքները դադարեցնել, մենք դուրս եկանք ճանապարհից ու թաքնվեցինք: Թշնամու շարժ էին նկատել: Մոտ կես ժամ հետո նրանք ասացին, որ կարող ենք շարունակել:
Ինչի համար եմ սա ասում, որովհետեւ ամեն ինչ այնքան հստակ կարգավորված է, որ այլ կերպ գրեթե հնարավոր չի լինի: Հիմա ուզում եմ ասել` միայն ու միայն ձեր մեղքով է այն, ինչ տեղի է ուենում, դուք չեք կարողանում բանակը կառավարել, ձեզ պետք է միայն պատասխանատվության ենթարկել»:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. նոր մանրամասներ. «Փաստինֆո»
Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. հունիսի 2-ին Ռուսաստանում կմեկնարկեն եռակողմ բանակցությու...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե հայերը հատել են իրենց սահմանը, ձերբակալվել է 6 հայ զինվորական
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե որ հայկական զինված ուժերը փորձել են սահմանն անցնել: Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին:...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...
Առաջիկա ամիսը վճռորոշ է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կ...