Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության թարմացված տվյալներն՝ այսօր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 140–ով և դարձել 222409: Գրանցվել է մահվան 5 դեպք: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում  4649 մարդ (-173), կատարվել է 1072615 թեստավորում (+3503), առողջացել են վարակվածներից 212265-ը (+308): Գրանցվել է մահվան 4416 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել, այն 1079 է։