
Հայ զինվորները առևանգվել են Հայաստանի տարածքից. Karabakh Records-ը քարտեզներով տեղորոշել է

Հայ զինվորները առևանգվել են Հայաստանի տարածքից։ Ինչպես գիտեք այս գիշեր հայկական Կուտ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից առևանգվել է 6 հայ զինծառայող:
Ադրբեջանը պնդում է, թե իբր հայ զինծառայողները խախտել են «իրենց սահմանը»: Ադրբեջանի ՊՆ-ն ներկայացրել է դեպքի կեղծ կոորդինատներ՝ նախկին ԽՍՀՄ սահմանից մի քանի մետր հեռավորության վրա, Քարվաճառի տարածքում, այդ կերպ կեղծելով իրական կորդինատները։
Ադրբեջանի ՊՆ հայտարարության ակնհայտ ապատեղեկատվությունն ու մանիպուլյատիվ բնույթը բացահայտվում են այս տարածքում ադրբեջանական դիրքերի իրական տեղակայման ուսումնասիրության ժամանակ։ Հայաստանի տարածքում մենք տեղաբաշխեցինք ադրբեջանցի դիվերսանտների դիրքերը` հիմնվելով մեր կողմից արված լուսանկարների և տեղում կատարված դիտարկումների վրա:
Այս ուղղությամբ, ինչպես երևում է քարտեզում, ադրբեջանական դիրքերը տեղակայված են առջևում, Հայաստանի տարածքում, երկու բարձունքներում էլ, ադրբեջանական վարկածով, վերահսկելով դեպքի ենթադրյալ վայր տանող ճանապարհը:
Պարզ է դառնում, որ զինծառայողներին առեւանգել են ոչ թե Քարվաճառից, այլ Հայաստանի տարածքից: Կետը նշված է քարտեզի վրա: