Գերիներն ու պատերազմը կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին պատասխան ապտակ չի ստացել. Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է Վարդենիսի հատվածում 6 հայ զինծառայողների գերեվարման մասին։
«Ադրբեջանական կողմը Վարդենիսի հատվածում այսօր առավոտյան գերի է վերցրել 6 հայ զինծառայողների։ Սա արդեն պաշտոնապես հաստատեց պաշտպանության նախարարությունը։
Պատկերացնում ե՞ք, թշնամին մտել է ՀՀ տարածք և ոչ միայն հայհոյում ու ծեծում է մեր եղբայրներին, այլ նաև սկսեց գերեվարել։ Եվ այս ամբողջը նրա համար, որ հայ դիրքապահին արգելված է կրակել կամ գերեվարել թշնամուն։
Հայ գերիների թիվը ավելանում է բացառապես ՀՀ իշխանության ապիկարության ու մութ գործարքների պատճառով, իսկ մենք շարունակում ենք խաղաղություն մուրալ՝ վախենալով պատերազմի վտանգից։ Գերիներն ու պատերազմը կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին պատասխան ապտակ չի ստացել։
Դրա բազմաթիվ տարբերակներ կան, նշեմ մեկը՝ շրջափակել ու կալանավորել Սև լճի մոտ տեղակայված ադրբեջանական 250 հոգանոց ջոկատը»,-գրել է Հոխիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...