Ադրբեջանցիները հարձակվել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա անող հայի վրա․ նա հիվանդանոցում է

Ադրբեջանցիները հարձակվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող մասնակցի վրա, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Տոնոյանը:

Նա ստացել է մարմնական վնասվածքներ գլխի և ծնոտի հատվածներում: Հիմա նա հիվանդանոցում է:

Ոստիկանության աշխատակիցները հասել են դեպքի վայր և ձերբակալել հայի վրա հարձակված ադրբեջանցիներին: