
Թարմացված տվյալներ. կորոնավիրուսի զարգացման ընթացքը Հայաստանում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 130–ով և դարձել 222269: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4822 մարդ (-206), կատարվել է 1069112 թեստավորում (+3901), առողջացել են վարակվածներից 211957-ը (+323): Գրանցվել է մահվան 4411 դեպք (+11)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 1079։