Հասարակություն

Սկզբունքը խախտեց Ադրբեջանը, մենք խորհրդային մինության սահամաններով էինք շարունակում մեր աշխատանքները․ Ավինյան

Սկզբունքը խախտեց Ադրբեջանը, մենք խորհրդային մինության սահամաններով էինք շարունակում մեր աշխատանքները․ Ավինյան

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր ԱԺ-ում իշխանություններից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք սահմանին բուֆերային գոտի ստեղծելու հետ կապված:

 

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց՝ բանակցությունների ընթացքում յուրաքանչյուր պետություն կարող է ունենալ իր դիրքորոշումը այն իրավական սկզբունքների վերաբերյալ, որոնք պետք է հիմք ծառայեն դելիմտացիայի և դեմարկացիայի համար:

«Ձեր բարձրաձայնած բուֆերային գոտիների, ջրային ռեսուրսների, անվտանգության գոտիների հարցը երկու կողմերի համար պետք է ընդունելի լինի: Ձեր բարձրաձայնած հարցը, որպես սկզբունք այս գործընթացում անպայման հաշվի է առնվելու: Երբ խոսքը փաստացի գնում է սահմանազատման ու սահմանագծման պրոցեսի մասին, երկու երկրները հաշվի են առնում և իրակավական հիմքերը, և ջրային ռեսուրսները, և ենթակառուցվաքների տեղադիրքը, այս բոլոր հարցերը քննարկման առարկա են»:

 

Սրբուհի Գրիգորյանի դիտարկմանն ի պատասխան, որ հիմա երկու կողմերը ճիշտ կլինի առաջնորդվեն խորհրդային միության սահմաններով, խաղաղություն լինելու դեպքում նոր կարելի է գնալ դելիմիտացիայի, Ավինյանն ասաց.

 

«Դե ֆակտո, հենց այս սկզբունքով էլ տեղադրվում էին ժամանակավոր հենակետերը, մինչև Ադրբեջանի կողմից կատարված գործողությունները: Սկզբունքը խախտեց Ադրբեջանը, մենք խորհրդային մինության սահամաններով էինք շարունակում մեր աշխատանքները: Բայց նրանք սկսեցին թելադրել այլ տրամաբանություն, որը մեր կողմից չի ընդունվում ու չի կարող ընդունվել: Քանի դեռ  Սև լճի և Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական զորքերի դուրս բերում չունենք, չեմ կարծում, որ խելամիտ է պատկերացնել բանակցային հանգիստ գործընթաց»,-եզրափակեց փոխվարչապետը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250