Հայ քրեական հեղինակություններին Ուկրաինայից Հայաստան են արտաքսել

Ուկրաինան արտաքսել է  օտարերկրյա 10 քրեական հեղինակությունների՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների։ Տեղեկությունը  հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ուկրաինական ազգային անվտանգության մամուլի ծառայությանը։ 
Նշվում է, որ տվյալ քաղաքացիներն ավելի վաղ պատժամիջոցների տակ են ընկել։ Նրանց արգելված է մուտք գործել Ուկրաինայի տարածք: 
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել 668 քրեական հեղինակությունների  հանդեպ: 
Նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 21-ին կարգադրել է կիրառել  ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ 
Արդեն 27 «հեղինակությունների» համար չեղյալ են հայտարարվել երկրում բնակվելու թույլտվության փաստաթղթերը։ 

Հայաստանի և Վրաստանի 10 քաղաքացիների արտաքսել են իրենց հայրենիք։ Ոստիկանությունից հայտնել են, որ նշված քաղաքացիները կապ են ունեցել հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ ոչ միայն իրենց հայրենիքում, այլև հենց Ուկրաինայում: