Մոտ ութ տասնյակ սպաներ ձևավորել են «Պահեստազորի սպա» շարժումը. հայտարարություն

Ոստիկանության, այլ ուժային և իրավապահ կառույցների պահեստազորի մոտ ութ տասնյակ սպաներ ձևավորել են «Պահեստազորի սպա» շարժումը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։ 

«Ոստիկանության, այլ ուժային և իրավապահ կառույցների պահեստազորի մոտ ութ տասնյակ սպաներ ձևավորել են «Պահեստազորի սպա» շարժումը։ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ողջունում է այդ նախաձեռնությունը։ Վստահ ենք՝ համատեղ ուժերով կհաղթահարենք մեր հայրենիքում ստեղծված ծանր իրավիճակը, կնպաստենք խորապես ազգային իշխանությունների ձևավորմանը, կվերականգնենք երկրի խաթարված հեղինակությունն ու անդորրը, տարածքային ամբողջականությունը»,- նշված է հայտարարությունում։

Քաղաքականություն