Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության ներքին պառակտման արդյունք են. Զատուլին
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի կարծիքով` հայ-ադրբեջանական սահմանին ստատուս-քվոն պետք է վերականգնվի:
Զատուլինն այս մասին ասել է մայիսի 25-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ:
Ըստ Զատուլինի` Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։
Զատուլինը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության ներքին պառակտման արդյունք են, սակայն, ըստ պատգամավորի, դա ոչ մի կերպ չի արդարացնում պահը որսացող Ադրբեջանի սադրանքները։
«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է ախտորոշվի: Ստատուս-քվոն պետք է վերականգնվի»,-նշել է Զատուլինը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...