Սյունիքի մարզում ` Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է «Գրադ» կայանքի 3 արկ արկ. ԱԻՆ

Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում,  հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով): 
Փրկարարները սահմանազատել են տարածքը: 

  

Քաղաքականություն