«Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը մրցույթի ընթացքում թմրամիջո՞ց է օգտագործել. երգիչը թեստ կհանձնի

«Եվրատեսիլ 2021»-ի հաղթող իտալական «Måneskin» խմբի մենակատար Դամիանո Դավիդը հայտարարել է, որ պատրաստվում է ինքնակամ թմրամիջոցների օգտագործման թեստ հանձնել: Հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը։

 

երգիչի այս հայտարարությութը ավելի վաղ հնչեցվված կասկածներին ի պատասխան էր, թե «Måneskin» խմբի մենակատարը թմրամիջոցներ է օգտագործել շոուի ժամանակ։
 

Հիշեցնենք, որ միավորների հայտարարման ընթացքում Դավիդը գլուխը խոնարել է դեպի սեղան, ինչը շատերի մոտ տպավորություն է ստեղծել, թե նա թմրամիջոց է օգտագործում։ Սակայն մամուլի ասուլիսի ժամանակ երգիչը պարզաբանել է, որ խմբի մեկ այլ անդամ՝ Թոմաս Ռաջին, կոտրել է բաժակը, իսկ ինքը հավաքում էր մասնիկները։ Երաժիշտը նաև նշել է, որ ինքը թմրամիջոցներ չի օգտագործում։

 

Մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ խմբի մասնակիցները խնդրել են թեստ անել անմիջապես տարածված լուրերից հետո, սակայն այդքան ուշ ժամի այն անցկացնել հնարավոր չի եղել։ Եվրոպական հեռարձակողների միությունը նաև մեկնաբանել է երաժիշտների բացատրությունը, որ Դավիդը պարզապես հավաքել է ջարդված բաժակի կտորները։

 

«Միությունը կարող է հաստատել, որ տեղում ստուգումից հետո կոտրված բաժակ է հայտնաբերվել»,- նշել են կազմակերպիչները։

Քաղաքականություն