Հասարակություն
Երեկվա փոթորիկի հետևանքով նախկին պատգամավորի ընտանիքը տասնայկ միլիոնների վնաս է կրել
Երեկ՝ մայիսի 23-ին, հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամու և փոթորկի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել նաև ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Հակոբ Հակոբյանին պատկանող շենք-շինություններին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոթորկի հետևանքով «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող մոտ 200 մետր երկարության շինության թիթեղյա տանիքը քամին պոկել ու շպրտել է մի քանի մետր։ Թիթեղների որոշ հատվածներ շպրտվել են 100-150 մետր, մի քանի թիթեղներ էլ կպել էին հարևանությամբ տեղադրված բարձրավոլտ էլեկտրալարերին։ Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր վերացնում են խնդիրը և հեռացնում են թիթեղները։
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին․ պաշտոնական հայտարարություն
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0