Bանակցություններն ընթանում են ըստ ուղղությունների՝ տեղային մակարդակով. ՊՆ. «Փաստինֆո»

Հայ և ադրբեջանական կողմի զինվորականների միջեւ բարձր մակարդակով բանակցություններ տեղի չեն ունենում արդեն 5 օր։ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ բանակցություններն ընթանում են ըստ ուղղությունների՝ տեղային մակարդակով։ 

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նախապես համաձայնեցված բանակցությունները չեղարկվել են, քանի որ ադրբեջանական կողմը բանակցությունների չէր ներկայացել։ 

Լրատվականը ՊՆ-ից փորձեց ճշտել, թե արդյոք կա ընդհատված բանակցությունները վերսկսելու պայմանավորվածություն, սակայն ՊՆ-ից հայտնել են, որ բարձր մակարդակով բանակցությունների մասին տեղեկություններ այս պահին չկան։ ՀՀ Պաշտպանության նախարարը պարբերաբար կապի մեջ է գործընկերների հետ։ 

Ինչպես արդեն հայտնի է մայիսի 12-ին ադրբեջանական կողմը ներխուժել է ՀՀ տարածք ու դիրքավորվել Սյունիքի, Գեղարքունիքի Վայոց Ձորի սարերում. Առ այս պահը նրանց ՀՀ տարածքից հեռացնելու գործուն քայլեր չեն ձեռնարկվել։

Քաղաքականություն