Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում

Հայաստանի շրջանների մեծ մասում մայիսի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Նաեւ՝ ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրվա ընթացքում ցերեկային ժամերին եւս մի փոքր կնվազի, որից հետո այն աստիճանաբար կբարձրանա:

 

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +26 +28 աստիճան:

 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +17 +22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +17 +22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +23 +26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +17 +22,

Լոռիում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +19 +24,

Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +26,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +17 +22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +26 +28,

Արարատում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +27 +30,

Արմավիրում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +27 +30,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +17 +22,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +27 +30,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +25 +30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +18 +23,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +25 +29:

Քաղաքականություն