Եթե ամեն օր ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է իր քանակով ավելանա ՀՀ տարածքում, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու. Մարուքյան
Այս համագումարը պետք է կայանար մեկ շաբաթ առաջ, սակայն երբ թշնամին ներխուժեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, «Լուսավոր Հայաստան»-ը այն չեղարկեց։ Հետո մենք տեսանք, որ համագումարը համագումարի հետևից տեղի են ունենում երկրում, և հասկացանք, որ ոչ մի գործընթաց, ըստ էության, կանգ չի առնում։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ, արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ հասկացան՝ ընտրությունների գնացքն այլևս շարժվել է։
Խոսելով վերջին օրերին քննարկվող փաստաթղթի մասին, Մարուքյանը նշեց․ «Ես վերջնական փաստաթուղթը չեմ տեսել, որ հիմա վերջնական գնահատական կարողանամ տալ, բայց մի բան հստակ գիտեմ, որ պրոսեցներ են ընթացել առանց մեր իմացության։ Նկատի ունեմ՝ առանց ժողովրդի իմացության։ Մենք արտահերթ նիստ հրավիրեցինք, հայտարարություն առաջարկեցինք, որը խորհրդարանում տապալվեց, բայց մեզ հաջողվեց գոնե տեղեկություններ ստանալ, սակայն դրանք իրավիճակն ավելի մտահոգիչ դարձրին մեզ համար ու ավելի շատ հարցեր առաջացրին։ Ես երբևէ չեմ հիշում, որ Ադրբեջանի ղեկավարն իր խոսքում ասի, որ Ադրբեջանի տարածքում կան Սովետական Հայաստանի տարածքներ, որոնք իրենք վերահսկում են։ Մենք դա լսում ենք մեր ղեկավարությունից։ Անհասկանալի է, թե ինչու՞ ենք մենք խոսում դրա մասին, ինչու՞ ենք բարձրաձայնում դա»։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրավիճակն այս մասով շատ ծանր է, և եթե այս վիճակը խորանալու է, նա չի բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա։ «Եթե ամեն օր ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է իր քանակով ավելանա ՀՀ տարածքում, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու, ինչի՞ց ենք խոսելու այդ ժամանակ։ Հիմա էլ համագումարում չունենք ընտրական տրամադրություն, լավ օրից չէ, որ այսպես ենք հավաքված»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը հերքում է իր տարածքում 160 հայ զինվորների մասին լուրը
Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղ...
Պնդումը, թե «Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա», ճիշտ չէ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի...
ՀՀ ՊՆ-ն երկրորդ անգամ հերքել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրերը
ՀՀ պաշտպանության նախարարությունը անդրադարձել է Իրանում իբր հայ զինվորների գտնվելու մասին լուրերին՝ կրկին հերքելով այդ տե...
Մարզերում բնակչությունը հիմնականում գտնվում է իշխանությունների տեղեկատվական տեռորի տակ. Արմեն Գևորգյան
Երկիրը բաժանված է երկու մասի. Ադրբեջանին սահմանակից շրջաններն ավելի սթափ են գնահատում ռիսկերը և դրանց զարգացման նոր հնար...