Իսրայելապաղեստինյան ռազմական գործողությունները կարող են ավարտվել առաջիկա օրերին. Associated Press
Իսրայելի կողմից Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողությունները մի քանի օրվա ընթացքում կարող են ավարտվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 17-ին Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում կոչ էր արել դադարեցնել հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Բացի այդ, իսրայելական կողմին նման կոչեր են փոխանցել ամերիկյան վարչակազմի տարբեր այլ ներկայացուցիչներ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական կողմը, ի պատասխան, շեշտել է, որ իրենց կողմից ռազմական գործողույունների դադարեցման հավանականություն կա:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր՝ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական բանակի գործողությունները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի:
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին. ՊՆ-ն` տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջան...
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...