Թուրքիայում փոքր ԱԹՍ-ների համար մինի հրթիռներ են արտադրում
Թուրքական «Troy Teknoloji Savuma» ընկերությունն ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի և միկրո անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Նշվում է, որ 170մմ երկարություն և 40մմ տրամաչափ ունեցող հրթիռը նետվում է 550մմ երկարությամբ հրթիռանետից:
Մեկ հրթիռի քաշը մեկանգամյա օգտագործման հրթիռանետի հետ միասին կազմում է 500գ.: Երկու կիլոմետր առավելագույն կրակային հեռահարություն ունեցող մինի հրթիռի արդյունավետ կրակային հեռավորությունը 100-500 մետր է:
Հրթիռի պայթյունի ազդեցության գոտին 12մ շառավիղ ունի:
Նախատեսված է մարդկային ուժի, ոչ զրահապատ կամ թեթև զրահապատ մեքենաների, շենքերի ու փոքր պատերի խոցման համար: Կարող է տեղադրվել նաև անօդաչու անվարորդ ցամաքային մարտական մեքենաների վրա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով. ՊՆ-ն` ստեղված իրավիճակի վերաբերյալ
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...